Անցած տարի վարձավճարով «Յուվենտուսին» հանձնելով Ալվարո Մորատային` Մադրիդի «Ռեալը» ներկայումս փորձում է հետ վերադարձնել նրան` պատրաստ լինելով երեսուն միլիոն եվրո ծախսելու: Քսաներկուամյա ֆուտբոլիստի ծառայություններով մեծապես հետաքրքրված է արքայական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչյան «Յուվենտուս»-«Ռեալ» հանդիպումում մադրիդյան ֆուտբոլի սանը երկու խաղում էլ դարձավ գոլի հեղինակ` էապես նպաստելով իր նախկին թիմին խաղարկությունից թռցնելուն: Ի դեպ, Մորատան իր նոր թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել նաև «Բարսելոնի» հետ եզրափակիչ խաղում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ